Երեկ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները լրագրողների հետ զրույցում հայտարարել են, թե Բաքվում հանդիպումներն ավարտելուց հետո պատրաստվում են հայտարարություն տարածել, որում շարադրված կլինեն իրենց եռօրյա առաքելության գնահատականները: Իսկ երեկ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան հայտարարել էր, թե Ադրբեջան կատարելիք այցի ընթացքում քննարկվելու են հիմնարար սկզբունքները եւ Ադրբեջանի կողմից Կազանում բարձրացված հարցերը: Ի դեպ, երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, ըստ նախագահի մամլո ծառայության` Ս. Սարգսյանն ու համանախագահները խոսել են նաեւ հակամարտության կողմերի միջեւ վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին: