ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նոր ոչ մշտական հինգ անդամների հարցը քննարկման փուլում է, եւ վերջնական որոշում առայժմ չի կայացվել: Այս մասին երեկ հայտարարել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւան` հիշեցնելով, որ Ադրբեջանը նույնպես անդամության հայտ է ներկայացրել: Նրա խոսքով` որոշում կայացնելիս հավուր պատշաճի հաշվի կառնվեն չկարգավորված հակամարտությունները տարածաշրջանում, հատկապես` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ինչպես նաեւ` այն հետեւանքները, որոնք կարող է ունենալ Ադրբեջանի հնարավոր անդամակցությունը հակամարտության կարգավորման հարցում: Նա նաեւ ընդգծել է, որ ՄԱԿ-ը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում միջնորդի դեր չի կատարում, բայց սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբին` մեծ ջանքեր գործադրելով հակամարտության խաղաղ եւ միջազգային չափանիշներին համապատասխան կարգավորման համար: