«Երկու նախագահների շրջապատներն իրար հետ վատ չեն լեզու գտնում եւ հայերենից հեշտությամբ անցնում են ադրբեջաներենի եւ հակառակը, դա գաղտնի է պահվում: Նախագահներն էլ միմյանց հետ վատ չեն լեզու գտնում. երբ միասին նստած ենք լինում սեղանի շուրջ, նրանք շատ լավ շփվում են»,- անդրադառնալով ԼՂՀ հիմնահարցի շուրջ ընթացող բանակցություններին` հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը` հավելելով, թե ԼՂ հակամարտությունը Եվրոպայում այն եզակի սառեցված հակամարտություններից է, որը կարելի է լուծել: Նշելով, որ ԼՂ հակամարտությունում առկա են իրական բարդություններ, Մեդվեդեւն ընդգծել է. «Ռուսաստանը, անկասկած, կշարունակի աջակցել ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը: Ի վերջո, այդ բարդ, սակայն լուծելի խնդրի կարգավորումը կախված է երկու ժողովուրդների եւ նախագահների բարի կամքից. եթե նրանք լսեն միմյանց, մի քիչ ընդառաջեն միմյանց եւ փոխզիջումներ գտնեն»: