Բաց հարցեր կան

20/10/2011

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը երեկ հայտարարել է, թե Ադրբեջանը հանդես է գալիս խաղաղ բանակցությունների շարունակության օգտին: «Հաջորդ շաբաթ տեղի է ունենալու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան, ինչպես նաեւ` հանդիպում, որի ընթացքում անհրաժեշտ կլինի քննարկել հարցեր, որոնք մնում են բաց: Եթե ՀՀ-ի հետ հնարավոր չէ այս հարցերում հասնել համաձայնության, ողբերգական ոչինչ չկա: Ադրբեջանը հայտարարել եւ հայտարարում է մեծ համաձայնության շուրջ աշխատելու իր պատրաստակամության մասին, որում ընդգրկված կլինեն բաց մնացած բոլոր հարցերը»,- ասել է նա: