Մոսկվան անհանգիստ է

20/10/2011

Ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Աղաեւը հայտարարել է, թե Ռուսաստանը մտահոգ է Հարավային Կովկասում գունավոր հեղափոխությունների իրագործման հավանականությունից: «Հոկտեմբերի վերջին կայանալիք ՀՀ եւ ՌԴ նախագահների հանդիպումը պայմանավորված է պաշտոնական Մոսկվայի նմանատիպ մտահոգություններով: Արեւմուտքը որոշակի ակտիվություն է դրսեւորում Հարավային Կովկասի շուրջ: ՀՀ-ն էլ տվյալ տարածաշրջանում ՌԴ ակնհայտ դաշնակիցն է: Բնականաբար, Ռուսաստանը ստիպված է որոշակի քայլեր ձեռնարկել, երբ Արեւմուտքն ակտիվացել է այդ տարածաշրջանում` փորձելով ավելացնել իր ազդեցությունը եւ Մոսկվայից խլել նախաձեռնությունը: Խոսքը Հարավային Կովկասի սահմաններին նոր աշխարհաքաղաքական փոփոխությունների մասին է: ՀՀ-ի եւ ՌԴ-ի նախագահների առաջիկա հանդիպումը պետք է դիտարկել իրավիճակն իր օգտին փոխելու Մոսկվայի փորձերի ձեռնարկման համատեքստում»,- ասել է նա: