Նախընտրական ծախսեր

20/10/2011

Քաղաքական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների համաձայն` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն իր մտերիմների շրջանակում հայտարարել է, թե առաջիկա ԱԺ ընտրությունների ժամանակ մտադիր է ծախսել 150 մլն դոլար: 2008թ. նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների համաձայն` ընտրություններին մասնակցել է մոտ 1 մլն 600 հազար ընտրող: Եթե հաշվի առնենք այն պնդումները, որ ընտրողների այդ թիվն ուռճացված էր, եւ անցած 3,5 տարիների ընթացքում մեր երկրից արտագաղթել են հազարավոր մարդիկ, ապա 2012թ. Հայաստանում իրականում կլինեն 1,5 միլիոնից բավականին քիչ ընտրողներ: Ասում են, որ Գ.Ծառուկյանը հայտարարել է, թե ամեն դեպքում ինքը որոշել է հիմնական թիվ ընդունել 1,5 մլն-ը, եւ յուրաքանչյուր ընտրողի հաշվով ծախսել 100 դոլար: Անդրադառնալով այս խոսակցություններին` ԲՀԿ մամլո խոսնակ Բաղդասար Մհերյանն ասաց. «Այդպիսի բան գոյություն չունի: Դա անմիտ խոսակցություն է»: