Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ

20/10/2011

Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ կազմակերպությունն աջակցում է իրականացնելու Բուլղարիայում ամերիկյան համալսարանի (քաղաք Բլագոեւգրադ) կրթաթոշակ – ծրագիր բաց մրցույթը, որին կարող են մասնակցել Կենտրոնական եւ Հյուսիսային Եվրոպայի երկրների, այդ թվում` նաեւ Հայաստանի ավարտական դասարանների աշակերտները` բակալավրի աստիճան ստանալու համար: Համալսարանի դիպլոմն ընդունվում է ԱՄՆ-ում եւ Եվրոխորհրդի երկրներում: Բուլղարիայում ամերիկյան համալսարանը 2012 թ.-ի ընդունելությունն իրականացնում է քառամյա ժամկետով հետեւյալ բաժիններում`

– բիզնեսի կառավարում
– համակարգչային գիտություն
– տնտեսագիտություն
– եվրոպագիտություն
– պատմություն եւ քաղաքակրթություն
– տեղեկատվական համակարգեր
– լրագրություն եւ զանգվածային հաղորդակցություն
– մաթեմատիկա
– քաղաքագիտություն եւ միջազգային հարաբերություններ:

Կրթաթոշակ-ծրագիրը 4 տարի ժամկետով ապահովում է ուսման վարձը` մասնակի կամ ամբողջական` կախված թեստերի միավորներից եւ համալսարանի կողմից փաստաթղթերի գնահատումից : Ֆինանսավորման մեջ չեն մտնում բնակարանի վարձը, ուսանողական գործունեության վճարը, բնակության իրավունքը, ճանապարհածախսը եւ բժշկական ապահովագրությունը: Բուլղարիայում ամերիկյան համալսարանում ուսուցումն իրականացվում է ամերիկյան մեթոդներով: Ուսուցման լեզուն անգլերենն է: Դասախոսները հրավիրված են ԱՄՆ-ի եւ եւ Եվրոպայի համալսարաններից: Բուլղարիայում ամերիկյան համալսարանի կրթաթոշակ-ծրագիր բաց մրցույթն անցկացվում է 2 փուլով.

1. Փաստաթղթեր

Փաստաթղթերի հանձնման վերջնաժամկետն է 2011 թ. դեկտեմբերի 15-ը:

Ուշադրություն: Դիմումները պետք է լրացնել` այցելելով www.aubg.bg/admissions կայքը, տպել եւ ներկայացնել Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների գրասենյակ:

Ֆինանսական օգնության դիմումների (Application for AUBG Financial Assistance) հանձնման վերջնաժամկետն է 2012թ. մարտի 1-ը:

2. Ստանդարտացված թեստեր

Դիմորդները կհանձնեն TOEFL եւ SAT քննությունները 2012թ.-ի հունվար եւ փետրվար ամիսներին:

Մանրամասն տեղեկությունների համար դիմել Ամերիկյան խորհուրդների գրասենյակ կամ այցելել www.americancouncils.am

Հասցե` Բաղրամյան 1, բն.1, Երեւան, 0019
Հեռ/Ֆաքս` (37410)54-40-12, 54-40-15, 56-00-45
Փաստաթղթերի հանձնման վերջին ժամկետը 2011թ. դեկտեմբերի 15-ն է: