Travel Grant ՔԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ-ից

20/10/2011

ԱՐՄԱԿԱԴ-ի գործունեության չորս տարիների ընթացքում հարյուրավոր գիտնականներ դիմել են մեզ գիտաժողովների մասնակցելու դրամաշնորհների վերաբերյալ տեղեկություն ստանալու խնդրանքով: Ցավոք այդպիսի դրամաշնորհները բավականին քիչ են կամ չկան, եւ շատերը դրանց բացակայության պատճառով զրկվում են գիտաժողովներին մասնակցելու հնարավորությունից: ՔԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ նորաբաց ակադեմիական ակումբը փորձելու է լրացնել այդ բացը: Մեր բիզնեսը մենք փորձելու ենք ծառայեցնել գիտական հանրության շահերին եւ ձեր մասնակցությունը մեր բիզնեսի զարգացման գործին պարզապես անգնահատելի է: Այցելե՛ք ՔԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ:

Ինչպես տեղեկացրել էինք` ՔԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ-ն կհատկացնի դրամաշնորհներ միջազգային ակադեմիական գիտաժողովներին մասնակցելու համար: Եթե ունեք 2011 դեկտեմբերի 1-ից մինչեւ 2012թ. մարտի 30-ը (եթե գիտաժողովի օրերը չեն համընկնում նշյալ օրերին, ապա հոգ չէ, միեւնույն է` մասնակցեք եւ տեղադրեք անհրաժեշտ ինֆորմացիան) կազմակերպվող միջազգային գիտաժողովի հրավեր եւ այդ գիտաժողովում հանդես եք գալու ելույթով, ապա խնդրում ենք նախապես միանալ ՔԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ-ի ֆեյսբուքյան էջին

www.facebook.com/CLUBORATORIA եւ մեկնաբանության տեսքով այստեղ` www.facebook.com/notes/cluboratoria/travel-grant-քլաբորատորիայից/151154128313970 տեղադրել գիտաժողովի անունը, երկիրը, քաղաքը, կազմակերպող հաստատությունը, հստակ օրերը, կայքէջը, ձեր զեկուցման վերնագիրը եւ ճանապարհածախսի համար պահանջվող գումարը: Սա նախնական հայտարարություն է, ավելի մանրամասն տվյալներ կպահանջվեն մի քանի օրից:

Մի քանի թեկնածուների առկայության դեպքում դրամաշնորհները կտրամադրվեն վիճակահանությամբ:

ՔԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ-ի մշտական հաճախորդները կստանան նաեւ հավելյալ գումար` վիզայի եւ այլ անհրաժեշտ ծախսերը հոգալու համար:

Մեր բիզնես բարեհաջող ընթացքի պարագայում այս դրամաշնորհները կտրամադրվեն ամեն ամիս:

Այցելե՛ք ՔԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ ամեն օր: