Հոկտեմբերի 26-նոյեմբերի 7-ը Ֆլորենցիայի «Gruppo Donatello» միության սրահում կբացվի հայազգի քանդակագործ Վիգեն Ավետիսի եւ խմբի նախկին նախագահ, ճարտարապետ Ֆրանչեսկո Բանդինիի համատեղ` «Երգերի ճանապարհները» անունը կրող ցուցահանդեսը: Վիգեն Ավետիսը կներկայացնի իր ամենամեծ (250 կգ, 200 սմ) եւ ամենափոքր (500 գր, 15 սմ) բրոնզե քանդակները, իսկ Ֆրանչեսկո Բանդինին` իր գեղանկարչական աշխատանքները:
Ցուցահանդեսի շրջանակներում ելույթ կունենա հայ երգչուհի Ագնեսա Գյուրջյանը, ով կկատարի Կոմիտասի ստեղծագործությունները, կհնչի իտալական պոեզիա: