– Մեղրը իր սննդարար բակտերիասպան հատկությունների շնորհիվ բարերար ազդեցություն է թողնում մաշկի հետ կապված հիվանդությունների դեպքում: Մեղրը սնուցում է ոչ միայն մաշկի հյուսվածքը` այլեւ մաշկի նյարդային վերջույթները:
Ճաղատանալու, փսորիազի, էկզեմայի սկզբնական փուլում խորհուրդ է տրվում օգտագործել 30 %-անոց ակնամոմային քսուք: Սնկային եւ բորբոքային վերքերի, դերմատիտի, թարախապալարների վրա կարելի է դնել պրոպոլիսի սպիրտային թուրմ` մերսելով մաշկի վնասված հատվածները: Ֆուրունկուլները, խոցերը, թարախային վերքերը բուժելու համար կարելի է դրանց վրա դնել բնական ակնամոմի շերտեր: Շերտը կարելի է ամրացնել սպեղանու միջոցով եւ հանել այն փափկեցրած ինֆիլտրատի եւ թարախի առանձնանալուց հետո: Մաշկի այրված հատվածը արագ վերականգնելու համար հարկավոր է այդ տեղին քսել մեղրի եւ ակնամոմի խառնուրդ: Այս միջոցով նաեւ լավ բուժվում են խոցերը եւ երկար ժամանակ չառողջացող վերքերը:
– Դեպրեսիաների, նեւրոզի դեպքում բարերար ազդեցություն է թողնում մեղրի եւ կաթի խառնուրդը: Այն պետք է ընդունել առավոտյան, կեսօրին եւ երեկոյան 1-ական թ/գ չափով, զանգվածը պետք է թողնել բերանում, մինչեւ այն հալչի:
Բնական մեղրը մեծ ազդեցություն է թողնում անքնության դեպքում:
Քնելուց 30 րոպե առաջ խորհուրդ է տրվում 1 բաժակ տաք ջրի մեջ լուծել 1ճ/գ մեղր եւ ըմպել: Քունը կարգավորելու համար կարելի է 50գ դդումի հյութին միացնել 1-1.5 թ/գ մեղր, լավ խառնել:
Օրական ընդունել 100-120գ մեղր. 30գ` առավոտյան, 40-60գ` ճաշից հետո, 30գ` քնելուց առաջ` բացելով այն 0.5-1 բաժակ եռացրած ջրով, որը նախապես պետք է սառեցնել` մինչեւ սենյակային ջերմաստիճանի: Այս միջոցն օգտագործում են նեւրոզի, անքնության դեպքերում: Բուժման տեւողությունը 2-4 շաբաթ է:
1 բաժակ տաք կաթի մեջ լցնել 20գ մանրացրած սխտոր: Խմել քնելուց առաջ, անքնության դեպքում: