Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) երեկ սահմանել է «ԱրմենՏել» ընկերության կողմից իրացվող ինտերնետի նոր մեծածախ գին` 35.6.000 դրամ 1 Մբիթ/վայրկյան արագության համար (այս գինը ճշգրտվում է փոխարժեքի հետ կապված): Այս մասին երեկ հայտարարել է ՀԾԿՀ անդամ Սամվել Արաբաջյանը: Որոշումը ուժի մեջ է մտնելու նոյեմբերի 15-ից: Հիշեցնենք, որ նախկին սակագինը կազմում էր 174.000 դրամ: Ս. Արաբաջյանը ինտերնետի սակագնի նվազումը բացատրել է ինտերնետ-օգտագործողների թվաքանակի եւ միջազգային տրաֆիկի կտրուկ աճով: ՀԾԿՀ մեկ այլ որոշմամբ` «ԱրմենՏելը» ճանաչվել է ինտերնետի մեծածախ շուկայում միակ գերիշխող դիրք գրավող: Նախկինում գերիշխող էին «ԱրմենՏելն» ու «Ֆայբրնետ Քոմյունիքեյշնը»: