Գլոբալ Բրիդջ ուսումնական կենտրոն

13/10/2011

Ցանկանում ե՛ք անցկացնել ձմեռային արձակուրդները հաճելի եւ օգտակար միջավայրում: Մենք կօգնենք Ձեզ:

Գլոբալ Բրիդջ ուսումնական կենտրոնը (www.gb.am) Լեզվի միջազգային կենտրոնի (www.lsi.edu) հետ համատեղ ուրախ է Ձեզ ներկայացնել Միացյալ Թագավորությունում աշակերտների համար նախատեսված ձմեռային ծրագիրը 2012թ. ուսումնական տարվա համար: Այս ծրագիրը հիանալի հնարավորություն է շփվել հասակակիցների հետ ամբողջ աշխարհից եւ միեւնույն ժամանակ բարելավել անգլերենի իմացությունը:

Վայրը` Լեզվի միջազգային կենտրոն, Լոնդոն, ՄԹ
Տարիքը` Ծրագրին կարող են դիմել 13-17 տարեկան աշակերտներ
Ծրագրի տեւողությունը` Ծրագիրը կմեկնարկի 2012թթ.-ի հունվարի 3-ից մինչեւ փետրվարի 24-ը

Դասերը, կեցությունը, ժամանցը` Դասերը նախատեսված են առավոտյան ժամերին, աշակերտները ապրում են տեղացի ընտանիքների վերահսկողության տակ`ապահովվելով 3-անգամյա սնունդով: Կեսօրին նախատեսված են տարբեր ժամանցներ, ինչպիսիք են դահուկասահք եւ շրջայցեր տարբեր տեսարժան վայրեր:

Շաբաթական ծրագրի օրինակին ծանոթանալու համար այցելե`ք https://www.lsi.edu /en /yl/english/london-hampstead/programme-1-2.html

Շաբաթական վարձը` 585-620 GBP

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք գրել [email protected] էլ. հասցեով` Իլոնա Բաղդասարյանին, կամ զանգահարել 37410 523-915 հեռախոսահամարով: