Մագիստրոսական կրթաթոշակ /Կորեայի զարգացման ինստիտուտ

13/10/2011

Կորեայի զարգացման ինստիտուտի (KDI) Հանրային քաղաքականության եւ կառավարման դպրոցի կողմից տրամադրվում են կրթաթոշակային տեղեր Զարգացման քաղաքականության (MDP) եւ Հասարակական քաղաքականության (MPP) մագիստրոսական աստիճաններ ստանալու նպատակով: Կրթաթոշակների հետ մեկտեղ արտասահմանյան ուսանողներին տրամադրվում է նաեւ ֆինանսական աջակցություն` կեցության, սննդի եւ այլ անհրաժեշտ ծախսերը հոգալու նպատակով:

Ցանկացողները պետք է առցանց լրացնեն դիմում-հարցաթերթիկները www.kdischool.ac.kr կայքէջում եւ սուրհանդակային փոստով ուղարկեն հետեւյալ անհրաժեշտ փաստաթղթերը.

– դիմում,

– անձնագրի պատճենը,

– բակալավրի դիպլոմը եւ հավելվածը նոտարի կողմից անգլերեն թարգմանված եւ ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված (ապոստիլ),

– երկու երաշխավորական նամակ,

– երկու լուսանկար,

– անգլերեն լեզվի իմացությունը հաստատող վկայական,

– Տեղեկանք աշխատանքի վայրից (առկայության դեպքում):

Բոլոր փաստաթղթերը պետք է ներկայացվեն անգլերեն լեզվով մինչեւ ս.թ. հոկտեմբերի 26-ը Կորեայի Զարգացման Ինստիտուտ:

Հասցե` The Office of Admissions
KID School of Public Policy and Management
87 Hoegiro, Dongdaemun-gu,
Seoul 130-868, South Korea
E-mail: [email protected]
Homepage: www.kdischool.ac.kr
Tel: 822-3299-1281
Fax: 822-3299-1223

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ ԿԳՆ աշխատակազմի Արտաքին կապերի եւ սփյուռքի վարչություն (ք. Երեւան, Կառավարության 3 շենք, VI հարկ, 619 սենյակ, հեռ. 56-23-64)
http://edu.am