Բարդագույն իրավիճակ

11/10/2011

«Ռուսաստանն այսօր աշխատում է բոլորի հետ, ռուսները շատ սերտ հարաբերություններ ունեն Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Լ.Տեր-Պետրոսյանի հետ: Բոլորի հետ շատ խորը բարեկամներ են: Նույնը ամերիկացիներն են: Բոլորը բոլորին փորձելու են խաղացնել»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանն` անդրադառնալով հարցին, թե ՌԴ-ն այսօր ՀՀ-ում ո՞ր ուժին է աջակցում կամ ցանկանում տեսնել իշխանության ղեկին: «Բոլոր դեպքերում իրավիճակը բարդագույն է, եւ մենք ունենք շատ ավելի կարեւոր խնդիրներ: ՀՀ քաղաքական ընտրանին պետք է արդիականանա շատ կարճ ժամանակում: Առաջին հերթին հույսս քաղաքական նոր ընտրանու մեջ է, որին մտավոր տեսակետից եւ անձնական նկարագրերից տեսնում եմ: Անուններ չեմ ուզում տալ, բայց նրանք առայժմ համակարգ չեն, ավելի շուտ դաշտ են: Մենք պետք է փորձենք այդ համակարգը ձեւավորել»,- ասել է Ա.Մանուչարյանը: