Երեկ երեկոյան մահացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանը: Օգոստոսի սկզբին նա սրտանոթային համակարգի լուրջ խնդիրներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ բուժման կուրս էր անցել: Վ.Խանամիրյանը Պարի պետական համույթի գեղարվեստական ղեկավարն էր, Հայաստանի պարային արվեստների գործիչների միության նախագահը: