Հոկտեմբերի 22-26-ը Երեւանում կկայանա «Մանկապատանեկան ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնը», որը կազմակերպվում է «Ռոլան Բիկով» հիմնադրամի կողմից: Փառատոնի հյուրերի ցանկում են.
Արմեն Մեդվեդեւը (Ռուսաստան), 1987-ից ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, 1995-ից ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ,1981-ին արժանացել է` «Զնակ Պոչյոտա», իսկ 1998-ին` «Զա զասլուգի պերեդ Օտեչեստվոմ» (IV աստիճան) շքանշաններին, ՎԳԻԿ-ի պրոֆեսոր է, մի շարք գրքերի հեղինակ, 2008թ. արժանացել է «Կինոտավր» կինոփառատոնի «Ռուսական կինեմատոգրաֆի զարգացման գործում բացառիկ ավանդի համար» մրցանակին:
Ջասուր Իսխակովը (Ուզբեկստան), կինոռեժիսոր, դրամատուրգ, Ուզբեկստանի պետական մրցանակի դափնեկիր: Հանդիսանում է «Մնա…» (1992), «Ոսկե ձիու անեծքը» (1998), «Որսորդություն իսկական տղամարդկանց համար» (2008), «Արկածներ Չաթրանգայում» (2008) ֆիլմերի ռեժիսորը եւ սցենարիստը: Ավելի քան 30 վավերագրական եւ մուլտիպլիկացիոն ֆիլմերի, ինչպես նաեւ` թատերական պիեսների, պատմվածքների եւ երգերի հեղինակ է:
Բորիս Գրաչեւսկին (Ռուսաստան), ռուս ռեժիսոր, սցենարիստ: «Երալաշ» Մանկական հումորային հանդեսի գեղարվեստական ղեկավար: ՌԴ Արվեստի վաստակավոր գործիչ (2000). Ռուսաստանի Կինոարվեստի ակադեմիայի անդամ: «Ոսկե խոյ» մրցանակի մրցանակակիր, «Ոսկե Օստապի» կրկնակի մրցանակակիր: Վավերագրական ֆիլմերի ռեժիսոր, «Սոցիալական գովազդ» ծրագրի հեղինակ: 2009թ. նրան շնորհվել է Պատվո շքանշան: 1974թ. սցենարիստ Ալեքսանդր Խմելիկի հետ համատեղ հիմնել են «Երալաշ» մանկական հումորային հանդեսը: 2008-2009թթ. նկարահանել է իր առաջին լիամետրաժ ֆիլմը` «Տանիքը»:
Գրիգոլ Չիգոգիձեն` Վրաստանի Երիտասարդական պալատի «Պիոներֆիլմ» ստուդիայի ուսուցիչ եւ ղեկավար:
Իգոր Վովնյանկոն` Ղազախստանի Արվեստի վաստակավոր գործիչ: Ղազախստանի Կինոգործիչների միության նախագահ:
Իվար Կալնինշը` Լատվիայի թատրոնի, կինոյի եւ հեռուստատեսության դերասան: Նկարահանվել է 60-ից ավելի ֆիլմերում:
Կոնստանտին Մուլինը` Ռուսաստանի Յուրի Էնտինի ստեղծագործական կենտրոնի տնօրեն, սցենարիստ, փառատոների եւ այլ մշակութային միջոցառումների կազմակերպիչ: Մինչեւ ստեղծագործական կենտրոնում աշխատելը ղեկավարել է «Մենք» դրամատիկ ստուդիան:
Լիլիտա Օզիլինյան` Լատվիայի կինոյի եւ թատրոնի դերասանուհի: Նրա առաջին դերը եղել է «Երբ անձրեւն ու քամին թակում են պատուհանդ» (1967թ.) ֆիլմում Վելտայի դերը: Դեբյուտից հետո հաջորդում են այլ դերեր. առավել մեծ ճանաչում է ձեռք բերել «Դոլգայա դորոգա վ դյունախ» ֆիլմում Մարթայի դերակատարմամբ:
Յուրի Էնտինը (Ռուսաստան), բանաստեղծ, թատերագիր, երգահան, Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ: «Կրիլատիե կաչելի» եւ «Չունգա-չանգա» միջազգային փառատոների նախագահ:
Կինոդիստրիբյուտոր Դինե Դինեւը` Ֆրանսիայից: 1968-1970թթ. եղել է ֆրանսիական հեռուստատեսությունում ռեժիսոր: 1970թ. հիմնադրել է ֆիլմարտադրող «Pyrine Films» կազմակերպությունը:
Լիզետ Կոտերան` Մեքսիկայից: Նա CIFEJ-ի անդամ է, La Matatena մանկապատանեկան ֆիլմերի ասոցիացիայի հիմնադիր, Մեխիկոյի մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի հիմնադիր եւ տնօրեն:
Քաղաքագետ, իրավապաշտպան, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Միենտ Յան Ֆեբերը` Հոլանդիայից: Նա Ամստերդամի «Free University»-ում Պատերազմական իրավիճակներում քաղաքացիների ներգրավման պրոֆեսոր, Ամստերդամի VU համալսարանի պատվավոր պրոֆեսոր է:
Ռեժիսոր, մուլտիպլիկատոր Նատալյա Չեռնիշովան` Ուկրաինայից: Նա միջազգային մրցույթների դափնեկիր է, Ուկրաինայի կինեմատոգրաֆիստների միության անդամ:
ՀՀ կժամանի նաեւ «Tokyo Kinder Film» ընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Միցուո Տահիրան` Ճապոնիայից:
Իսիձե Մոտոյուկին` Ռուսաստանում Ճապոնիայի դեսպանատան տեղեկատվական բաժնի ղեկավար, նախարար-խորհրդական:
Ուտա Հարթման-Բեթը` Գերմանիայից: Վերջինս լրագրող է, ռադիոներկայացումների եւ ծրագրերի համար ստացել է բազմաթիվ մրցանակներ: 2009թ. Հնդկաստանի «Ոսկե փիղ» մանկական ֆիլմերի կինոփառատոնի «Ասիական համայնապատկեր» անվանակարգի ժյուրիի նախագահ, 2010թ. Կահիրեի 20-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամ:
Վլադիմիր Կոզլովը` Ռուսաստանից: Նա բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, ՌՖ վաստակավոր բժիշկ (2003), ավելի քան 130 գիտական աշխատանքների եւ 9 հայտնագործության հեղինակ, Ռուսաստանի լավագույն բժիշկների համար սահմանված «Առաքելություն» առաջին ազգային մրցանակի դափնեկիր (2001), 1993թ. ի վեր` Յարոսլավլի տարածաշրջանային բժշկական կլինիկայի Միկրոէնդոսկոպիկ Օթոլարինգոլոգիայի կենտրոնի տնօրեն:
Ռեժիսոր, պրոդյուսեր Օզգյուր Դողանը` Թուրքիայից: Արժանացել է մրցանակների Ամստերդամի միջազգային կինոփառատոնում (2009), Ալթին Կոզա կինոփառատոնում (ՍԻՅԱԴ եւ Յիլմազ Գունեյ մրցանակներ, 2009) եւ Ալթին Պորտակալ կինոփառատոնում (2009):
Ռեժիսոր, դերասան, գրող, Izmir Cinema Association-ի փոխտնօրեն, Izmir Culture Arts and Design Society-ի տնօրեն Թունա Յլմազը: Ինչպես նաեւ դերասանուհի, գրող, Altin Koza 16-րդ կինոփառատոնի «Լավագույն դերասանուհի» մրցանակի դափնեկիր Գյորկեմ Ելթանը:
Իտալիայից կժամանի լրագրող, գրող, վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Ջուզեպպե Կարիզին, ով համագործակցել է «Ռադիո Վատիկանայի» հետ, 1992-1998թ. եղել է «Gente» ամսագրի թղթակիցը: Պատրաստել է տեսանյութեր Պաղեստինից, Ուգանդայից, Ռուանդայից, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից, Նիգերիայից եւ այլ վայրերից: Ակտիվորեն աշխատում է մարդասիրական ծրագրերի իրականացման համար, հանդիսանում է Pizzicarms բարեգործական կազմակերպության նախագահը: 2006թ. տպագրել է «Կալամին գնում է պատերազմ` երեխա-զինվորները» գիրքը, որի հիման վրա բեմադրվել է «Սեւ սիրտ» ներկայացումը: