«Հազարամյակի մարտահրավեր-Հայաստան» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը` խոսելով ՀՄՀ երկրորդ ծրագրի հավանականության մասին, երեկ ասել է, թե պետք է սպասել Հայաստանի կատարողականի ցուցանիշներին, որոնք կորպորացիան պետք է հրապարակի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին: «Այնուհետեւ պարզ կլինի, թե երբ եւ ինչպես Հայաստանը կարող է հավակնել երկրորդ ծրագրին: Ես միայն լավատեսորեն եմ տրամադրված: Իմ կարծիքով` առաջին ծրագրի արդյունքներն այնքան դրական են, որ մենք անշուշտ կկարողանանք հավակնել նաեւ երկրորդ ծրագրին»,- ասել է Ա.Հովսեփյանը: