Հոկտեմբերին

04/10/2011

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները իրենց հերթական տարածաշրջանային այցն իրականացնելու են այս ամսին: Այդ մասին հաղորդել է ադրբեջանական APA գործակալությունը` հղում անելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովին: Վերջինս նշել է, որ իրենք նախատեսել են տարածաշրջան այցելել մինչեւ տարեվերջ: Նա ընդգծել է, որ այցի ստույգ ժամկետը դեռ հայտնի չէ, եւ իրենք աշխատանքներ են տանում այդ ուղղությամբ: Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվում էր, թե համանախագահները տարածաշրջան են այցելելու մինչեւ սեպտեմբերի կեսը, սակայն դա տեղի չունեցավ, եւ նրանք հայկական ու ադրբեջանական կողմերի հետ հանդիպումներ ունեցան Նյու Յորքում ու Վարշավայում: