Երեկ ԵԽ ԽՎ նիստում` պատասխանելով ԼՂ հարցերով ենթակոմիտեի եւ ՀՀ պատվիրակության կողմից այդ աշխատանքների բոյկոտման վերաբերյալ հարցին, ԵԽ ԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուն ՀՀ-ին կոչ է արել «հարգել Վեհաժողովի որոշումները»: «Անկախ նրանից` հավանո՞ւմ եք Վեհաժողովի եւ Բյուրոյի որոշումները, թե՞ ոչ, ԵԽ անդամ պետությունները պետք է հարգեն դրանք»,- ասել է նա: Նաեւ հայտարարել է, թե ԵԽ ԽՎ-ն Հայաստանից լուրջ առաջընթաց է ակնկալում 2008թ. մարտի 1-ի դեպքերի ժամանակ 10 մարդկանց մահվան հանգամանքների հետաքննության գործում: Ի դեպ, «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին» բանաձեւի նախագծի քննարկումը տեղի կունենա ոչ թե հոկտեմբերի 7-ին, այլ` հոկտեմբերի 5-ին: