«Արեւելյան գործընկերություն» ծրագրում ընդգրկված Հայաստանին, Վրաստանին, Ադրբեջանին, Մոլդովային, Ուկրաինային ու Բելառուսին ճանաչելով որպես Արեւելյան Եվրոպայի հատված` ԵՄ-ն դրանով իսկ հստակ ազդանշան հղեց Ռուսաստանին, որ այսուհետ այդ երկրներն անցնում են իր պաշտպանության ներքո»,- նման հայտարարություն է արել ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն: «Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Ռուսաստանը ցանկանում է վերականգնել ԽՍՀՄ-ը, սակայն ԵՄ-ը, այդ երկրները հայտարարելով Արեւելյան Եվրոպայի մի մաս, ըստ էության, երաշխիքներ տվեց նրանց անկախության պահպանման վերաբերյալ: Դրա հետ մեկտեղ, դա հստակ ազդանշան էր նաեւ Թուրքիային, ուր վերջին շրջանում ուժեղացել են նեոօսմանական միտումները,- ասել է նա` ավելացնելով,- Այդպիսով, մենք ականատես եղանք պատմական գործընթացի, երբ ԵՄ-ն առաջին անգամ հետխորհրդային երկրները հայտարարում է իր պատասխանատվության գոտի։ Այս գործընթացը շարունակվելու է նաեւ հետագայում»: