ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը երեկ անդրադառնալով ՀԱԿ-ի` իրենց միանալու կոչ-առաջարկությանը, ասել է, թե ինքը չի տեսնում այն նպատակը, հանուն որի պետք է համախմբվել: Հայրիկյանը նաեւ հայտարարել է, թե չի հավատում, որ ՀԱԿ-ը պայքարում է իշխանությունը ժողովրդին վերադարձնելու համար: «Այսօր ՀԱԿ-ի շուրջ համախմբված է իրական ընդդիմության առավելագույնը 10%-ը»,- ասել է ԱԻՄ նախագահը` նշելով, թե պետք է համախմբվի ընդդիմության մյուս հատվածը: «Ցանկացած հայ քաղաքական գործչի համար ամենացանկալի հակառակորդը Լեւոն Տեր-Պետրոսյանն է, որովհետեւ, եթե նրա օգտին ձայն տա նույնիսկ 400.000 հոգի, դրա կրկնակին հիշում է նրա ժամանակները ու տրամադրված է մեկ այլ մարդու օգտին քվեարկել, բայց ոչ նրա»,- ասել է Հայրիկյանը: