Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ միասնական քաղաքական ուժ են ներկայացնում, եւ որ իրենց նպատակն է` հաղթել խորհրդարանական եւ նախագահական ընտրություններում: Իսկ այն հայտարարությունները, թե ընտրությունների ելքը կանխորոշված է, Մեդվեդեւի գնահատմամբ` սադրիչ բնույթի են: Ռուսաստանյան երեք հեռուստաընկերություններին տված հարցազրույցում Մեդվեդեւը բացատրել է, թե իր կողմից նախագահական ընտրություններին մասնակցելուց հրաժարվելը պայմանավորված է նրանով, որ Պուտինի վարկանիշն է բարձր, եւ ներկա պահին երկրում Պուտինն է ամենահեղինակավոր քաղաքական գործիչը: