Պատմությունը կրկնվում է

02/10/2011

«ՀԱԿ-ն ու իշխանությունը միմյանց վախեցնում են Քոչարյանի վերադարձով: Իշխանությունը ՀԱԿ-ին ասում է. «Եթե ես չլինեմ, կգա Ռոբերտ Քոչարյանը, եւ շատ բաներ կկրկնվեն», իսկ ընդդիմությունն իշխանությանն ասում է. «Եթե մեզ հետ չնստեք երկխոսության, ապա Քոչարյանը կդառնա ձեր ընդդիմությունը, եթե մենք չլինենք հիմնական ընդդիմություն»,- երեկ ասել է «PArt» ընկերության նախագահ Կարեն Քոչարյանը` անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ակտիվ քաղաքականություն հնարավոր վերադարձին: Ըստ նրա` «Քոչարյանը երկրի նախագահ է եղել 10 տարի, այդ տարիներին նույն Լեւոն Տեր-Պետրոսյանով էին շատերին վախեցնում, թե` «հես ա կգա»: Պատմությունը կրկնվում է»: Կ. Քոչարյանի կարծիքով` ՌԴ-ում տեղի ունեցող զարգացումները Հայաստանում ոչինչ չեն փոխելու, քանի որ կան մի շարք տարբերություններ, որոնք թույլ չեն տա ռուսաստանյան իրավիճակի կրկնությունը: «Նախ, Պուտինի վարկանիշը ՌԴ-ում բավականին բարձր է, այնինչ Քոչարյանի վարկանիշը ՀՀ-ում գրեթե զրոյական է: Պուտինը վարչապետ է, Քոչարյանը` ոչ: Պուտինը Ռուսաստանում չունի ընդդիմություն, իսկ Քոչարյանը Հայաստանում ունի հզոր ընդդիմություն»,- ասել է նա: