Սուրճը փրկում է դեպրեսիայից

29/09/2011

Հարվարդի հանրային առողջության դպրոցի գիտաշխատողները պարզել են, որ օրական 2-3 բաժակ սուրճ խմողները 15%-ով քիչ են տառապում դեպրեսիայով, քան ավելի քիչ խմողները: Ուսումնասիրություններն ուղղակիորեն չեն վկայում կոֆեինի հակադեպրեսիվ ազդեցության մասին: Այնուամենայնիվ, վիճակագրությունը ցույց է տալիս, որ նրանք, ովքեր ամենաշատն են սուրճ օգտագործում, ամենաքիչն են ունենում հոգեկան խանգարումներ: Այս եզրակացությանը գիտնականները հանգել են 10 տարվա ընթացքում ուսումնասիրելով ավելի քան 50.000 առողջ կանանց: