Ըստ հնագույն լեգենդի` դեղին կիտրոնն իր անունը ստացել է մալայական «լիմունգ» բառից, որը թարգմանաբար նշանակում է` մատերիաների համար օգտակար: Կիտրոնը մշտապես առողջարար է համարվել հղիների, տղամարդկանց, ծերերի եւ երեխաների համար: Խորհուրդ չի տրվում ուտել խոց, գաստրիտ եւ ալերգիաներ ունեցողներին:
– Կրծքի առաձգականության համար խառնեք երկու ձվի սպիտակուցը մեկ թեյի գդալ կիտրոնի հյութի հետ, քսեք կրծքին եւ պահեք 15-20 րոպե: Այնուհետեւ մաքրեք քսուքը սկզբում` գոլ ջրով, ապա` սառը ջրով, եւ խոնավացնող կրեմ քսեք: Կրկնեք այս գործընթացը պարբերաբար: Այս դիմակն օգտակար է նաեւ դեմքի մաշկի համար:
– Ձերբազատվեք արմունկի կոշտուկներից’ կիսած կիտրոնները 10-15 րոպե դնելով արմունկների վրա:
– Կիտրոնի, գրեյպֆրուտի կամ նարնջի կեղեւով լոգանքը հիանալի միջոց է ոտքերի համար: Նշված ցիտրուսների կեղեւը գոլ ջրով թասի մեջ լցրեք եւ մտցրեք ոտքերը դրա մեջ:
– Եղունգներն ամրացնելու համար խառնեք կիտրոնի հյութը ձիթապտղի յուղի հետ եւ քսեք եղունգներին: 20 րոպե անց մաքրեք եղունգները թաց բամբակով եւ ձեռքի կրեմ քսեք:
– Գլխացավից ձերբազատվելու համար եփեք կանաչ թեյ, ավելացրեք դրա մեջ կիտրոնի հյութ եւ մեկ գդալ շաքարավազ: Կիտրոնի երկու շերտ դրեք կոպերի վրա ու 15-20 րոպե պառկեք լռության մեջ:
– Միջատների կծելու դեմ կա մի հին արեւելյան դեղատոմս: Կիսեք կիտրոնը, մի կեսը դրեք կծած տեղի վրա, իսկ մյուս կեսը ծծեք: Դա օգնում է նաեւ կարիճների կծելու դեպքում:
– Պեպենները գունաթափելու համար խորհուրդ է տրվում այս դիմակը. հավասար քանակությամբ կիտրոնի հյութը եւ բնական մեղրը խառնեք, թանզիֆե կտորը թրջեք դրա մեջ եւ 20 րոպե պահեք պեպենների վրա: Լվացվեք գոլ ջրով:
– Յուղոտ մաշկի համար խորհուրդ է տրվում այս լոսյոնը. 1 կիտրոնը քամեք, 1:1 չափաբաժնով ջուր ավելացրեք եւ օրը 2-3 անգամ մաքրեք դեմքն այդ լոսյոնով:
– Չոր մաշկի դեպքում 1 թեյի գդալ կիտրոնի հյութին խառնեք 1 ճաշի գդալ թթվասեր: Դիմակը 10-15 րոպե պահեք դեմքին, ապա լվացվեք տաք ջրով:
– Բոլոր տիպի մաշկերի դեպքում խորհուրդ է տրվում այս դիմակը. 1 ճաշի գդալ խմորիչը (ՊՐՏՋՋՌ) 2 թեյի գդալ կիտրոնի քամած հյութի հետ խառնեք, ավելացրեք մի քիչ կաթ: Լավ խառնեք, որպեսզի թանձր զանգված ստացվի: 10-15 րոպե պահեք դեմքին, ապա սենյակային ջերմաստիճանի ջրով լվացվեք: