Համաձայնեցրել են համագործակցության պլանը

24/09/2011

unn.com.ua-ն` վկայակոչելով Ուկրաինայի պետական մաքսային ծառայության մամուլի բաժինը` տեղեկացնում է, թե Ուկրաինայի եւ Հայաստանի մաքսային մարմինները համաձայնեցրել են 2012 թվականի համագործակցության պլանը: 2012 թվականի համատեղ միջոցառումների պլանը համաձայնեցվել է գերատեսչությունների ղեկավարների` Իգոր Կալետկինի եւ Գագիկ Խաչատրյանի հանդիպման ընթացքում: Մի շարք կետերից բացի, փաստաթղթում նախատեսվում են թմրանյութերի առգրավման նոր միջոցներ, մեթոդներ: Կողմերը նաեւ կհամագործակցեն կադրերի պատրաստման եւ անձնակազմի որակավորման բարձրացման հարցերում: Կողմերը նաեւ նշել են, որ Ուկրաինայի եւ Հայաստանի միջեւ արտաքին առեւտուրը 2011 թվականին ավելացման միտում է ունեցել: 2011թ. հունվար-օգոստոս ամիսներին ապրանքաշրջանառությունն ավելացել է 28 տոկոսով` մինչեւ 157,4 մլն դոլար: