ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի հրաժարականը հիմնված էր բացառապես նրա ցանկության վրա: Երեկվա մամուլի ասուլիսում հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը` հավելելով, թե Կ. Կարապետյանը քաղաքականությամբ զբաղվել է շուրջ 15 տարի, եւ աշխատանքի առումով հայտնի է` որպես զուսպ անձնավորություն: Գ. Մելիքյանը խորհուրդ տվեց Կ. Կարապետյանի հրաժարականի «մեջ մութ անկյուններ, դրդապատճառներ» չփնտրել` ասելով. «Նրա հրաժարականը ազնիվ նպատակ էր հետապնդում, եւ որքան էլ նման հրաժարականն անսպասելի էր, քաղաքակիրթ աշխարհում սա ընդունված երեւույթ է»: