Երեկ ԱԺ-ում է եղել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Միքայել Մինասյանը: Պատասխանելով news.am-ի հարցին, թե` ճի՞շտ են արդյոք խոսակցությունները, որ իր եւ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի միջեւ տարաձայնություններ կային, Մ. Մինասյանը պատասխանել է. «Ձեռնպահ կմնամ իրականության հետ որեւէ կապ չունեցող մեկնաբանությունների մասին խոսելուց: Պարոն Կարապետյանի հետ թե իմ անձնական, թե աշխատանքային հարաբերությունները կարիք չունեն հավաստիացումների: Ափսոսում եմ նրա որոշման համար, բայց եւ հարգում եմ այն ճիշտ այնպես, ինչպես հարգում եմ նրա ցանկացած այլ որոշում»: