Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հեռախոսային խոսակցություն է տեղի ունեցել: Ս. Սարգսյանը զանգահարել է Դ. Մեդվեդեւին ծննդյան տարեդարձի կապակցությամբ շնորհավորելու նպատակով: Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ` ՌԴ նախագահը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների եւ բարեմաղթանքների համար: Հեռախոսային խոսակցության ժամանակ նախագահները նշել են հոկտեմբերին նախատեսված հանդիպման կազմակերպման կարեւորությունը, երբ Սերժ Սարգսյանն ուղեւորվելու է Ռուսաստան: