Ջիգարխանյանը` մուսուլմանական ֆիլմերի Կազանի միջազգային կինոփառատոնի հյուրերի ցանկում

08/09/2011

Երեկ Թաթարստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել մուսուլմանական ֆիլմերի Կազանի 7-րդ միջազգային փառատոնի բացման արարողությունը: Կինոփառատոնի հյուրերի ցանկում են իտալացի դերասանուհի, Կաննի փառատոնի մշտական պատվավոր հյուր Օռնելլա Մուտին, դերասաններ Արմեն Ջիգարխանյանը, Դմիտրի Դյուժեւը, Կիրիլ Սաֆոնովը եւ ուրիշներ: Փառատոնի կարգախոսն է «Մշակութային երկխոսության միջոցով՝ դեպի մշակութային երկխոսություն»: Մրցութային ծրագրի համար ընտրվել է 41 ֆիլմ եւ 19 անիմացիոն ֆիլմ՝ աշխարհի 29 երկրներից: Եվս 25 ֆիլմ կցուցադրվի ոչ մրցութային ծրագրի շրջանակներում: Այս մասին գրում է tert.am-ը: