Բնության մեջ հանդիպում է Կենտրոնական Ամերիկայի չափավոր խոնավ հողերում։
Իր հայրենիքում բույսի արմատապալարն օգտագործվել է սննդի մեջ։ Գեորգենին պատկերված է Մեքսիկայի զինանշանի վրա։
Բույսի գիտական անվանումը Dahlia variabilis, տրվել է իսպանացի Անդրեաս Դալի անունով, որը 18-րդ դարի վերջում Գեորգենին բերել է Եվրոպա։ Բելգիայում 1815թ. մշակվել են բույսի առաջին դեկորատիվ հիբրիդները։
Իր ձեւերի, չափերի եւ գույների բազմազանության շնորհիվ բույսն անվանել են «փոփոխական», սերմերի բազմացման միջոցով կարող են ստանալ նորանոր հիբրիդներ։
Բարենպաստ պայմաններում բույսն աճում է թփի տեսքով, ցողունը սնամեջ է, խիտ ճյուղավորված, 1,5-3 մ բարձրությամբ, ծաղկում է առատորեն եւ երկարատեւ` հունիսից մինչեւ ուշ աշուն։ Սպիտակ, կարմիր կամ խայտաբղետ ծաղկաթերթերի ձեւով նմանվում են վարդին, քաջվարդին, քրիզանթեմին։
Հայաստանի բնակլիմայական պամաններում բույսը չի կարող ձմեռել։ Արմատապալարը պահպանելու համար ցողունը կտրում են եւ մի քանի օր չորացնում օդափոխվող է տեղում եւ պահպանում մոտ հինգ աստիճան C-ի պայմաններում։
Վնասված մասերը հեռացնելուց հետո դրանց վրա ցանում են փայտի ածուխի փոշի։ Գարնանը սոխուկը վերատնկում են լավ մշակված, պարարտացված հողի մեջ, 25-40 սմ խորության վրա։ Դուրս եկած նոր ծիլերից թողնում են մեկ կամ երկու առավել ուժեղները։ Փարթամ եւ առատ ծաղկման համար վերեւի կոկոնը հեռացնում են։
Պարտեզային բույսերի բարձրությունը կախված է հողի որակից, եղանակային պայմաններից, բույսի տեսակից, խնամքից, կարող է տատանվել 25-150 սմ սահմաններում։ Գնդաձեւ ծաղիկների տրամագիծը 5-15 սմ է։
Գեորգենու արմատի մեջ պարունակվում է մեծ քանակությամբ ինուլին։
Դեղատոմս
Մանրացրեք եւ փոշիացրեք արմատը, ընդունեք 1-2 գրամ սնվելուց առաջ, օգտակար է շաքարային դիաբետի դեպքում։