Մեղայականով ներկայացել է ոստիկանություն

08/09/2011

Սեպտեմբերի 3-ին, ժամը 22:25-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքերով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 22-ամյա մի երիտասարդ: Ոստիկանության մամուլի ծառայության փոխանցմամբ` պարզվել է, որ նույն օրը, ժամը 21:30-ի սահմաններում, Արաքս գյուղում, վիճաբանության ժամանակ, երիտասարդին դանակահարել է համագյուղացի 18-ամյա մի երիտասարդ, ով սեպտեմբերի 5-ին, առավոտյան ներկայացել է բաժին: Երիտասարդը, ով դանակահարել է իր համագյուղացուն, մեղայականով ներկայացել է ոստիկանություն:

Կատարվում է նախաքննություն: