«Հայլուրը»` նոր տաղավարից

08/09/2011

Հանրային հեռուստատեսության նոր եթերաշրջանում «Հայլուր» լրատվական ծրագիրը եթեր կհեռարձակվի նոր տաղավարից, նոր տեխնիկական միջոցներով եւ նոր հաղորդավարներով: Երեկ այս մասին հայտարարել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը: «Հայլուրի» հիմնական թողարկումը վարելու են «Շանթից» հեռացած Նվեր Մնացականյանն եւ Արտակ Հերիքյանը: Մնացականյանը երեկոյան ժամերին նաեւ հարցազրույցներ է վարելու: