Շաբաթ օրը Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) խորհրդի նիստում 30 կողմ եւ 1 դեմ ձայնով բուհի ռեկտոր է ընտրվել ՀՀ կրթության եւ գիտության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական Արա Ավետիսյանը: Հիշեցնենք, որ վերջինս դեռեւս հուլիս ամսին ազատվել էր փոխնախարարի պաշտոնից եւ նշանակվել ՀՊՃՀ-ի ռեկտորի պաշտոնակատար: Ի դեպ, Գյումրիի Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի խորհրդի նիստում ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը 21 կողմ ձայնով վերընտրվել է բուհի` իր պաշտոնում: Իսկ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խորհրդի նիստում 18 կողմ ձայնով ռեկտոր է ընտրվել Շահեն Շահինյանը: