Նորածինն ու ագրեսիան

03/09/2011

Այն կանայք, ովքեր երեխաներին կրծքով են կերակրում, ավելի են հակված ագրեսիայի իրենց եւ իրենց երեխաներին պաշտպանելու հարցում, քան նրանք, ովքեր իրենց երեխաներին շշից են կերակրում կամ ընդհանրապես երեխա չունեն: Այդ մասին նշվում է «Psycholigical Science» ամսագրում հրապարակված մի հոդվածում: Ըստ այդմ, այն կանայք, ովքեր կրծքով են կերակրում իրենց երեխաներին, ունեն արյան ցածր ճնշում: Դա խոսում է այն մասին, որ կրծքով կերակրելը ճնշում է վտանգի բնական զգացումը` քաջություն հաղորդելով այդ կանանց, ինչն անհրաժեշտ է իրենց պաշտպանելու համար: Բժիշկները փաստել են, որ կրծքով կերակրելն ունի նաեւ այլ դրական կողմեր եւ՛ մոր, եւ՛ երեխայի համար: Այս մասին ասել է Կալիֆոռնիայի ինստիտուտի մի խումբ գիտնականների աշխատանքը ղեկավարող Ջենիֆեր Խան Հոլբրուքը: Հնարավոր է, որ այդ մեխանիզմն օգնում է մայրերին պայքարել սթրեսի դեմ: Սակայն ագրեսիան ունի իր սահմանները: Կանայք դժվար թե դառնան հակամարտությունների նախաձեռնող: