«Yerevan Summer Music Festival 2011»

24/08/2011

Ռոք եւ ջազ-ռոք ոճի երաժշտության սիրահարների համար օգոստոսի 26-28-ը «Ազատության» հրապարակում տեղի կունենա «Yerevan Summer Music Festival 2011» երաժշտական միջազգային փառատոնը: Այն հավակնում է դառնալ հայաստանյան մշակութային կյանքի կարեւոր իրադարձություններից մեկը՝ որպես ժամանակակից երաժշտությունը եւ երաժիշտներին լավագույնս ներկայացնելու միջոց: Փառատոնի շրջանակներում ելույթ կունենան 12 խմբեր, Գերմանիայից, Իտալիայից, Դանիայից, Վրաստանից, ԱՄՆ-ից, ինչպես նաեւ` Հայաստանից: «Sharak», «VO.X», «The Bambir», «Dogma», «Oaksenham», «The Beautified project» ռոք խմբերը ներկայացնելու են Հայաստանը: Փառատոնի կազմակերպիչ Վարդան Գրիգորյանին ուղղված մեր հարցին, թե ինչո՞ւ հայկական խմբերի մեջ ներգրավված չեն «Dorians» եւ «Empyray» խմբերը, պարզվեց, որ վերջիններս հարգելի պատճառներով հրաժարվել են մասնակցությունից: