«Մի դռնից մյուսը»

18/08/2011

Օգոստոսի վերջին կթողարկվի 87-ամյա Շառլ Ազնավուրի հերթական սկավառակը, որում ներառված են նրա 12 նոր երգերը: Զուգահեռաբար «Դոն Քիշոտ» հրատարակչությունը կտպագրի նրա նոր` «Մի դռնից մյուսը» վերնագրով գիրքը: Իսկ սեպտեմբերի 7-ից Ազնավուրը կվերադառնա փարիզյան ամենահին «Օլիմպիա» դահլիճ, որտեղ նա ավելի քան 30 տարի ելույթ չի ունեցել: Փարիզյան համերգներից հետո, որոնք տեւելու են մեկ ամիս, Ազնավուրը համերգներով կշրջագայի Ֆրանսիայում, ինչից հետո հանդես կգա Լատինական Ամերիկայում, Կանադայում եւ այլուր: Ռուսական «Իզվեստիային» տված հարցազրույցում Ազնավուրը պատմել է իր առօրյայի մասին` նշելով, որ շատ է սիրում կարդալ Լաֆոնտենի, Մոլիերի, Հյուգոյի եւ Սաշա Գիտրիի ստեղծագործությունները: Երգիչն ասել է, որ վախենում է մահից ու չէր ցանկանա Մոլիերի պես մեռնել բեմի վրա. Ազնավուրը կցանկանար կյանքից հեռանալ` հարազատներով շրջապատված: