Սմբատյանի սանիկը եւ կոմպոզիտորի որդին

21/07/2011

Հունիսի 28-ին, իր դիմումի համաձայն, դադարեցվել են Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սերգեյ Սարաջյանի լիազորությունները, եւ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Շահեն Շահինյանը: 2002թ. Ս. Սարաջյանի պաշտոնավարմանը նպաստեց նախկին ռեկտոր Արմեն Սմբատյանը` որպես վստահելի հետեւորդ: Ամիսներ առաջ, սակայն, դեռեւս անհայտ պատճառներով, նրանք ընդհարվել էին: Պատմում են, որ Ս. Սարաջյանը եւ Ա. Սմբատյանը ռեկտորի կաբինետում այնքան բուռն վիճաբանություն են ունեցել, որ նրանց ձայնը հասել է մինչեւ առաջին հարկ: Այսօր ռեկտորի պաշտոնի համար 2 թեկնածու կա` Ա. Սմբատյանի հետ քավոր-սանիկային կապ ունեցող, պաշտոնակատար նշանակված Շ. Շահինյանը եւ կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի որդին` Ռուբեն Տերտերյանը, ով ՀՀ-ից 18 տարի բացակայելուց հետո վերջերս է հայտնվել ասպարեզում եւ ամիսներ առաջ նշանակվել պրոռեկտորի պաշտոնում: Որպես վերջինիս միակ արժանիք` նշվում է անվանի կոմպոզիտորի որդի լինելու հանգամանքը, ուրիշ ոչինչ: