Հայտնի երգչուհի Բեոնսեի նոր` «4» ալբոմը, երրորդ շաբաթն է, առաջատար դիրք է զբաղեցնում ամերիկյան Billboard 200 չարտում: R&B ոճի երգչուհու ձայնասկավառակը վաճառքի է հանվել հունիսի 24-ին եւ զբաղեցնելով չարտի առաջին հորիզոնականը` առաջին իսկ շաբաթվա ընթացքում տարածվել է 310 հազար օրինակով: Երկրորդ շաբաթվա ընթացքում վաճառքի ծավալները 63 տոկոսով կրճատվել են` հասնելով 115 հազարի, բայց դա չի խանգարել երգչուհուն մնալ առաջատար դիրքում: Billboard 200-ի երկրորդ հորիզոնականում է հայտնվել բրիտանացի երգչուհի Ադելի «21» ձայնասկավառակը, իսկ Selena Gomez & The Scene նախագծի «When the Sun Goes Down» ալբոմն անցյալ շաբաթ զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։