Գողացել է բանկիրից

15/07/2011

Մոսկվայում մի խարդախ կին բանկերից մեկի տնօրենից գողացել է Հովհաննես Այվազովսկու «Ծովի ափը. Սայլով ու նավակով բնապատկեր» կտավը: Այդ մասին «ՌԻԱ-Նովոստիին» հաղորդել են Մոսկվայի իրավապահ մարմինների անանուն աղբյուրները: Նշվում է, որ 58-ամյա կնոջն արդեն ձերբակալել են, սակայն 18 միլիոն արժողությամբ կտավն անհետ կորած է: Բանկիրի մտերիմներից մեկն անցած տարի կտավը փոխանցել է ներկայումս ձերբակալված կնոջը` վերանորոգման նպատակով: Իրավապահները հակված են այն վարկածին, որ կինն այն վաճառել է: