5 ամսական հղի Կարլա Բրունին

14/07/2011

Ֆրանսիայի առաջին տիկնոջ՝ Կարլա Բրունիի հղիությունն այլեւս բամբասանք չէ: Երբ Կարլան Ֆրանսիայի նախագահի, իր ամուսնու՝ Նիկոլա Սարկոզիի հետ արձակուրդն էր անցկացնում իրենց առանձնատանը, պապարացիները «քրտնաջան» աշխատում էին բաց չթողնել որեւէ կադր: Արդյունքում համացանցում են հայտնվել կիսատաբատով (շորտով) Նիկոլա Սարկոզիի եւ կլոր փորիկը թեթեւակի ծածկած Կարլա Բրունիի լուսանկարները: Ծնունդով իտալացի Բրունիի համար, ով մի տղա ունր իր նախկին հարաբերություններից, երեխան կլինի երկրորդը, իսկ Սարկոզիի՝ չորրորդ զավակը: Բրունին, ով 5 ամսական հղի է, դեռ պաշտոնապես չի հայտարարել իր հղիության մասին: