«Պրեսսինգ ակումբը» հրավիրում է

14/07/2011

Վավերագրական լուսանկարչության պրոֆեսիոնալ պրակտիկ-դասընթացների

Դասընթացը վարում է պրոֆեսիոնալ լուսանկարիչ Գերման Ավագյանը

(Fifty Crows/ Mother Jones Documentary Fund 2002 Award Winner, Hasselblad Foundation Fellowship Winner 2002, եւ այլն):

Դասընթացները նախատեսված են այն մասնագիտական խմբերի ներկայացուցիչների համար, որոնք իրենց գործունեության ընթացքում առնչվում են դոկումենտալ լուսանկարչության հետ (հասարակական կազմակերպությունների, մամուլի բնագավառի աշխատակիցներ, եւ այլն)` պրոֆեսիոնալ եւ սիրողական լուսանկարիչների համար:

Ծրագրի նպատակը.

ինչպե՞ս է հնարավոր վավերագրական լուսանկարչության միջոցով վերհանել հասարակության լայն շերտերին հուզող խնդիրները:

Ծրագիրը ներառում է 4-օրյա տեսական եւ երկօրյա պրակտիկ դասընթացներ:

Դասընթացների օրերը եւ ժամերը`

հուլիսի 21 – ժ. 17:00-20:00 տեսական դասընթաց
հուլիսի 23 – ժ. 17:00-20:00 տեսական դասընթաց
հուլիսի 24 – պրակտիկա
հուլիսի 26 – ժ. 17:00-20:00 տեսական դասընթաց
հուլիսի 27 – պրակտիկա
հուլիսի 28 – ժ. 17:00-20:00 տեսական դասընթաց

Դասընթացների ընդհանուր արժեքը` 12.000 դրամ:

Դասընթացների արժեքը ներառում է նաեւ ընդմիջումների ընթացքում սուրճի եւ թեյի հյուրասիրություն: Ընդունվում են նաեւ կոլեկտիվ հայտեր:

Տեղեկությունների եւ մասնակցության համար զանգահարել (010) 584831, (010) 522958: Ձեր հարցերը եւ մասնակցության համար հայտերը նաեւ կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային կամ` [email protected] հասցեով: Հայտերի ընդունման վերջնաժամկետը` հուլիսի 19:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. դասընթացների համար վճարումը կատարվում է բանկային փոխանցմամբ («Պրեսսինգ» ՍՊԸ, Բանկ` ՎՏԲ-Հայաստան Բանկ. Հ/հ 16048000082900), վճարման կտրոնի հետ մասնակիցը «Պրեսսինգ ակումբին» պետք է ներկայացնի իր անձնագրի պատճենը: