Դասընթացները, որոնք կվարի պրոֆեսիոնալ մասնագետը, նախատեսված են տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց, ուսանողների, մասնագիտական առանձին խմբերի համար:
Արման Նավասարդյան
ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, քաղաքական մեկնաբան
Ծրագիրը ներառում է երեք դասընթաց հետեւյալ թեմաներով.
1. Մարդկային հաղորդակցության արվեստը եւ հոգեբանական ասպեկտները:
2. Խոսքային (վերբալ) եւ ոչ խոսքային (ոչ վերբալ) հաղորդակցության ձեւերն ու մեթոդները:
3. Հմայք եւ խարիզմ:
4. Լոյալիզմը եւ լոկալիտիսը քաղաքական-հասարակական կյանքում:
5. Հումորը` հաղորդակցության միջոց:
6. Սուտը` որպես սոցիալ-քաղաքական եւ հասարակական կատեգորիա:
7. Բանավոր եւ գրավոր խոսքի առանձնահատկությունները քաղաքական-պաշտոնական հաղորդակցության մեջ:
Դասընթացների օրերը եւ ժամերը`
հուլիսի 19 – ժ. 11:00-14:00,
հուլիսի 21 – ժ. 11:00-14:00,
հուլիսի 23 – ժ. 11:00-14:00:
Երեք դասընթացի արժեքը` 10.000 դրամ:
Ուսուցումը բաղկացած է տեսական մասից, վարժություններից, գործնական խաղերից, ունկնդիրների վարմունքի վերլուծություններից:
Դասընթացների արժեքը ներառում է նաեւ ընդմիջումների ընթացքում սուրճի եւ թեյի հյուրասիրություն, անհրաժեշտության դեպքում` CD կրիչներով ուսումնական ձեռնարկների, տպագիր աշխատանքային նյութերի, նոթատետրի տրամադրում: Ընդունվում են նաեւ կոլեկտիվ հայտեր:
Դասընթացների ավարտին տրվում է վկայական:
Տեղեկությունների եւ մասնակցության համար զանգահարել (010)584831, (010)522958, (091)206460, (094)168 005: Ձեր հարցերը եւ մասնակցության համար հայտերը կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով: Հայտերի ընդունման վերջնաժամկետը` հուլիսի 18: