Երգչուհի, վերջերս էլ` հաղորդավարուհի Մարի Ավանեսյանին ներկայացնելիս մինչ օրս էլ շատերը դիմում են` փոքրիկ Մարի: Սակայն փոքրիկ Մարին շատ վաղուց արդեն մեծ է եւ ինքնուրույն է կազմակերպում իր ամառային արձակուրդները: Մեզ հետ զրույցում Մարին նշեց, որ նախընտրում է հանգստանալ ծովի ափին: Սակայն մինչ օրս հիշվող ամենահիանալի արձակուրդը նա անցկացրել է Պրահայում՝ հայրիկի մոտ: Որոշ ժամանակ անց Պրահայից մեկնել է Հռոմ: Մարին այս տարի եւս ընտանիքի եւ ընկերների հետ հանգստանալու կմեկնի, այս անգամ` ծովափնյա որեւէ երկիր: