Թոխատյանի դուստրը «տալ» է

11/07/2011

Դերասան Հրանտ Թոխատյանի եւ դերասանուհի Լուիզա Ներսիսյանի դստերը` Լիլիթին, շատերն են տեսել բեմում: Իհարկե, այնտեղ նա հայտնվում է մեծամասամբ ներկայացման ավարտին, սակայն ամենակարեւոր հատվածում՝ երբ դերասաններին հոտընկայս ծափահարում է շնորհակալ հանդիսատեսը: Անցյալ տարի սեպտեմբերին Հ. Թոխատյանի ավագ որդին՝ Արամն, ամուսնացել է Աշխեն անունով մի աղջկա հետ, ում Լիլիթը նախքան ամուսնությունը Աշխեն քույրիկ էր անվանում: «Ամուսնության հաջորդ իսկ օրը Լիլիթն Աշխենին ասաց. «Աշխեն, էսօրվանից դու իմ հարսն ես, ես` քո տալը»: Մինչ օրս չգիտեմ, թե որտեղի՞ց էր երեխան լսել այդ «տալ» խոսքը: Հիմա արդեն մի առանձնահատուկ տոնով է ասում Աշխենին, որ փլավիկ պատրաստի իր համար՝ տալի կարգավիճակով: Լրիվ տալություն ա անում»,- պատմեց Հ. Թոխատյանը: