Հունիսի 14-ին դերասանուհի Նատալի Փորթմանը լույս աշխարհ բերեց իր առաջնեկին, որի մասին մանրամասները, համենայնդեպս` մինչ փոքրիկի ծնվելը, մտադիր էր թաքցնել հանրությունից: Առհասարակ դերասանուհին աչքի էր ընկնում իր անձնական կյանքը չհրապարակելու եւ ֆոտոխցիկներից հեռու պահելու ձգտումով: Սակայն մայրությունն այն աստիճան է երջանկացրել դերասանուհուն, որ վերջինս մտափոխվել է եւ համացանցում է տեղադրել իր եւ փոքրիկի համատեղ լուսանկարը: Ասում էին, որ Նատալին այդպես էլ չի կողմնորոշվում տղայի անվան հարցում, սակայն լուրեր են տարածվել, որ վերջինիս հրեական ծագմամբ անուն են տալու՝ Ալեֆ: Փոքրիկը երկու ազգանուն է ունենալու՝ Փորթման-Միլպյե՝ մոր եւ հոր: Հարցազրույցներից մեկում Նատալին խոստովանել է, որ մայրությունը բոլորովին այլ իրականություն է, որի մեջ ինքը մտադիր է «սուզվել» անմնացորդ: «Ես լինելու եմ աշխարհի ամենալավ մայրիկը»,- նշել է դերասանուհին: