38-ամյա հոլիվուդյան դերասանուհի Գվինեթ Փելթրոուն վերջերս նկարահանվել է «Vanity Fair» ամսագրի համար: Լուսանկարը հետաքրքրություն է առաջացրել այնքանով, որ մշտապես համեստ դերասանուհու համբավ ունեցող Գվինեթի հագին միայն ցանցկեն զուգագուլպաներ են, վզնոց եւ մատանի: Դերասանուհու մարմնին հետք անգամ չկա, որ վերջինս երկու երեխաների մայր է:
Ամսագրին տված հարցազրույցից պարզ է դառնում, որ նա առողջ ապրելակերպի կողմնակից է: Նա արթնանում է առավոտյան 4:30-ին եւ զբաղվում յոգայով: Բացի այդ, նրա սննդակարգից հանված են խմորեղենը, յուղն ու տապական: