Նրանք ամուսնացան

01/07/2011

Հունիսի 29-ին Սուրբ Հովհաննես եկեղեցու` պսակադրության համար նախատեսված հարսի եւ փեսայի թագերը «շոկի» մեջ էին հարսի՝ երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի «սանրվածքից»: Հետաքրքիր է, թե ինչպե՞ս է պսակադրությունն անցկացնող Տեր հորը հաջողվել այդ «շինության» մեջ թագ դնել: Ինչեւէ, Լիլիթ Հովհաննիսյանն ու Վահրամ Պետրոսյանն այդ օրն ամուսնացան՝ դառնալով, համենայնդեպս, այս տարվա, ամենաոճային եւ յուրահատուկ հարսն եւ փեսան: Ի դեպ, որոշ տեղեկություններով` Լիլիթն այդ երեկո երեք ոճաբանների զգեստ է փոխել: