ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը երեկ հերքել է լուրերը, թե Ծաղկաձորում կայացած հավաքի ժամանակ իրենց կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը «Ժառանգության» ներկայացուցիչներին հանձնարարել է քննադատել Հայ ազգային կոնգրեսին: «Ճիշտն ասած, Րաֆֆի Հովհաննիսյանն ավտորիտար ռեժիմի գաղափարները կրող անձնավորություններից չի, որ հրահանգներ տա, ինչպես ուրիշ տեղեր են տալիս: Մենք որոշումներ ենք կայացնում կոլեգիալ կարգով եւ իրականացնում ենք դրանք, ինչ-որ հրահանգներ, հանձնարարականներ չենք ստանում»,- ասել է Փոստանջյանը: