«Հայաստանի եւ Վրաստանի միջեւ երբեք այնքան լավ հարաբերություններ չեն եղել, որքան այսօր, չնայած, անցյալում էլ երկու երկրների հարաբերություններում առանձնապես որեւէ խնդիր չի եղել»,- Թբիլիսիում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ կայացած հանդիպումից հետո հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն: Այս մասին հաղորդում է վրացական «Գրուզիա օնլայն» գործակալությունը: «Տարեկան 3-4 անգամ մենք հանդիպում ենք, ուստի թույլ չենք տալիս, որպեսզի մեր հարաբերություններում շատ խնդիրներ կուտակվեն: Եվ այս անգամ էլ մենք քննարկեցինք մեզ հետաքրքրող բոլոր հարցերը»,- ասել է Վաշաձեն: Իսկ Էդ.Նալբանդյանն էլ նշել է, որ հանդիպման ընթացքում երկկողմանի հարաբերություններին առնչվող հարցերից բացի, իրենք քննարկել են նաեւ տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր: Նալբանդյանը, սակայն, չի հստակեցրել, թե հատկապես որ հարցերի մասին է խոսքը: «Չկա մի այնպիսի հարց, որը մենք չկարողանանք լուծել երկկողմանի ձեւաչափով»,- հավելել է Նալբանդյանը։